Բախմարոյում միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. կան վիրավորներ

Բախմարոյում միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել։

Հասանելի տեղեկությունների համաձայն՝ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից։ Վթարի հետևանքով վիրավորվել է առնվազն 15 մարդ։

ՆԳՆ-ից հայտնել են, որ հետաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տրանսպորտային անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում` որն ուղևորներին պատճառել է վնասվածքներ։