Բողոքի ակցիա Բեռլինում

Թբիլիսիում այսօր ընթացող զանգվածային բողոքի ցույցի հետ միաժամանակ ցույցեր են անցկացվում աշխարհի տարբեր քաղաքներում. բողոքի ակցիա է ընթանում նաև Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում:

«Ազատություն քաղբանտարկյալներին։ Կորչի ռուսական պատվերներ կատարող երազանքը», – գրված է նրանց պաստառների վրա։

Ինչ վերաբերում է Թբիլիսիին, մայրաքաղաքի գլխավոր փողոցում քաղաքացիները հավաքվել են ժամը 16:00-ից։ Ուսանողների բողոքի երթն արդեն սկսվել է, նաև այն էմիգրանտների երթը, որոնք հատուկ այս օրվա համար հայրենիք են վերադարձել։

«Ծառայենք հայրենիքին՝ ժամը 16:00-ին բոլո՛րս դեպի Ռուսթավելիի պողոտա» – հայտարարել է «Ռուսթավելիի պողոտա» միավորման հիմնադիր Պաատա Բուրճուլաձեն։