Բողոքի ցույցն ընթացել է առանց ձերբակալությունների

Երեկ` դեկտեմբերի 11-ին, Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում հանրահավաքից հետո բողոքի ցույցը տեղափոխվել է Աթոնելիի փողոց՝ Օրբելիանիի պալատի մոտ, որտեղ ցուցարարները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի մաս, որից հետո այնտեղ հայտնվել է առնվազն 10 ոստիկանական մեքենա։

Ոստիկանությունը կոչ է արել ցուցարարներին հեռանալ ճանապարհի երթևեկելի մասից։

Ցուցարարների մայթ վերադառնալուց հետո իրավիճակը հանդարտվել է։ Ոչ ոք չի ձերբակալվել։