Բոլնիսիի մունիցիպալիտետում 19-ամյա աղջկա առևանգել և ապօրինաբար զրկել են ազատությունից՝ ամուսնության նպատակով։
Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` խմբակային առևանգման մեղադրանքով ձերբակալվել է 2 անձ՝ 1998 թվականին ծնված Բ.Ի.-ն և 1995 թվականին ծնված Ք.Ի.-ն։ Նրանք եղբայրներ են։
«Քննությամբ պարզվել է, որ Բոլնիսիի մունիցիպալիտետում Բ.Ի.-ն իր եղբոր՝ նույնպես որպես մեղադրյալ կալանավորված Ք.Ի.-ի օգնությամբ, 2006 թվականին ծնված աղջկան անօրինական կերպով զրկել է ազատությունից նրա հետ ամուսնանալու նպատակով։ Հանցագործության մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները նույն օրը հայտնաբերել են առևանգված աղջկան, իսկ Բ.Ի.-ն և Ք.Ի.-ն ձերբակալվել են որպես մեղադրյալներ»,- հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։
Նախնական համաձայնությամբ աղջկան խմբակային առևանգելու փաստի առթիվ հետաքննություն է տարվում Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 3-րդ մասի ենթակետով։ Հանցագործությունը պատժվում է 7-ից 10 տարի ազատազրկմամբ։