ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Վրաստանի հարցը

Ապրիլի 19-ին Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարների ոչ պաշտոնական վիդեո կոնֆերանս կկայանա: Հաղորդվում է, որ ԵՄ Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը ԵՄ Արտաքին գործերի նախարարներին կծանոթացնի Վրաստանի իրավիճակի հետ:

Նշենք, որ խորհրդարանական ընտրություններից գրեթե 5 ամիս անց էլ վրաստանյան ընդդիմության հիմնական մասը հրաժարվում է  ընդունել քվեարկության արդյունքներն ու շարունակում է պահանջել արտահերթ ընտրություններ:

Եվրախորհրդարանում հիասթափված են, որ իրենց գործադրած բոլոր ջանքերն անարդյունք էին: Դանիելսոնի զեկույցից հետո  Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորները համատեղ հայտարարությամբ իրազեկել են. Վրաստան-Եվրամիություն հարաբերություններն այլևս նախկինը չեն, ու մեղքի առյուծի բաժինն իշխող «Վրացական երազանքինն է»: Որպես հետևանք` Վրաստանը կզրկվի 60 մլն եվրո ֆինանսական աջակցությունից: