Եվրախորհրդարանը հնարավոր է դադարեցնի Վրաստանին ֆինանսական օգնության տրամադրումը

Եվրախորհրդարանը հնարավոր է դադարեցնի Վրաստանին 60 մլն. եվրո ֆինանսական օգնության տրամադրումը:

Այս մասին իր Թվիթերում հրապարակել է Եվրախորհրդարանում «Ազատություն ռադիոյի» թղթակից Ռիկարդ Յոզվակը: Նա տեղեկացնում է, որ Եվրոպական խորհրդի  ներկայացուցիչ Կրիստիան Դանիելսոնը Եվրախորհրդարանի պատգամավորներին տեղեկություններ է տրամադրել` Վրաստանում իրավիճակի վերաբերյալ: Նշվում է, որ խորհրդարանականներն ավելի ուշ իրենց հայտարարությունները կանեն, սակայն երևում է` նրանք կառաջարկեն դադարեցնել ֆինանսական օգնությունը, որ պետք է կազմեր մոտ 60 մլն եվրո, ու Վրաստանը ստանալու էր 2021-ի հոկտեմբերին:

Մարտի 30-ին Թբիլիսիում տապալվեցին Դանիելսոնի միջնորդությամբ` կառավարություն-ընդդիմություն հերթական բանակցությունները. շվեդ դիվանագետը կողմերին համաձայնության պրոյեկտ էր ներկայացրել, սակայն կողմերից ոչ մեկը չի ստորագրել:

Կողմերը համակարծություն ունեն միայն ընտրական ու դատական բարեփոխումների հարցի հետ կապված: Կողմերը լեզու չեն գտնում քաղբանտարկյալների ազատ արձակման ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու շուրջ:

Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը կրկին չհասան համաձայնության