«Ֆորմուլա»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Բրյուսելում քննարկվում են վրացի դատավորների նկատմամբ պատժամիջոցները։ Բրյուսելից աղբյուրը հայտնել է, որ քննարկման առարկան ոչ թե «Վրացական երազանք»-ի պաշտոնական ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցներն են, այլ դատավորների նկատմամբ պատժամիջոցները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեռևս վերջնական ցուցակ չկա, բայց վերջինս անպայման կներառի անարդար դատավճիռների համար պատասխանատու դատավորներին։
Աղբյուրը նշել է, որ դատավոր Նինո Գալուստաշվիլին, ամենայն հավանականությամբ, կներառվի պատժամիջոցների առաջին ալիքում։
Այս հարցն այսօր Բրյուսելում քննարկվել է դեսպանների մակարդակով։ Հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստ, որի շրջանակներում Վրաստանը կլինի քննարկվող թեմաներից մեկը։ Լրացուցիչ տեղեկությունները հայտնի կդառնան հանդիպման ավարտից հետո։