Բուժքույրերի և մանկաբարձների իրավասությունը պետք է հաստատվի

Բուժքույրերի և մանկաբարձների համար ստեղծվում է պետական ռեեստր: Արդյունքում, բուժքույրերը և մանկաբարձերը պետք է իրավազորում (ավտորիզացիա) անցնեն ռեեստրում:

Ռեեստրի վարման կարգն արդեն հաստատված է, իսկ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այսօրվանից` 2026 թվականի հունվարի 26-ից:

«Բուժքույրերի և մանկաբարձների ռեեստրի վարումը հիմք է հանդիսանում պետական հավաստագրի/գրանցման վկայականի տրամադրման, դրա գործողության կասեցման, թարմացման, չեղարկման և պատճենի տրամադրման վերաբերյալ տվյալների միասնական, ամբողջական բազայի ստեղծման համար», — նշված է փաստաթղթում:

Ռեեստրում գրանցման կարգը սահմանվում է հետևյալ կերպ.

  • Ռեեստրում իրավազորման նպատակով հայցվորը լրացնում է էլեկտրոնային հայտ հետևյալ հասցեով՝ www.nursecertification.moh.gov.ge
  • Հայցվորը ռեեստրում նշում է հետևյալ նույնականացման տվյալները՝ անուն, ազգանուն, անձնական համար, ծննդյան ամսաթիվ, կրթությունը հաստատող փաստաթուղթ և որակավորումը/ակադեմիական աստիճանը շնորհող մարմնի անվանումը:

Միաժամանակ, փաստաթղթով սահմանվել է նաև օտարերկրյա քաղաքացիների իրավազորման կարգը: Մասնավորապես, օտարերկրյա քաղաքացիները պետք է սոցիալական ծառայությունների գործակալության տարածքային ստորաբաժանում թղթային ձևով ներկայացնեն հայտը, անձնագիրը և ստացած կրթությունը հաստատող փաստաթուղթը:

«Հայտի քննարկման արդյունքի մասին տեղեկատվությունը հայցվորին կփոխանցվի կարճ տեքստային հաղորդագրության և/կամ էլեկտրոնային համակարգում արված ծանուցման միջոցով: Նյութական ձևով ներկայացված հայտի քննարկման արդյունքի մասին տեղեկատվությունը հայցվորին կփոխանցվի հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեով», — նշված է հաղորդագրության մեջ: