Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում բժիշկներն այսօր` ժամը 20:00-ին, բողոքի ակցիա կանցկացնեն։
Նրանք իրենց համերաշխությունն են հայտնում իրենց գործընկերոջը՝ 71-ամյա Գիորգի Չախունաշվիլիին. նա ձերբակալվել է երեկ։
Մանկաբույժ, մանկական սրտաբան-ռևմատոլոգ Գիորգի Չախունաշվիլիին երեկ ոստիկանությունը ձերբակալել է իր տանը։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ, 222-րդ, 225-րդ և 317-րդ հոդվածներով, որոնք ներառում են ուրիշի գույքին վնաս հասցնելը, ռազմավարական նշանակության օբյեկտի զավթումը, խմբակային բռնության կազմակերպումը և Վրաստանի սահմանադրական կարգի բռնի փոփոխության կոչը։