Չեխ եվրախորհրդարանականը Վրաստանում տիրող իրավիճակի մասին

Չեխ եվրախորհրդարանական Մարկետա Գրեգորովան TV Pirveli-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե Վրաստանում իրավիճակն ավելի վատանա, ԵՄ ավելի շատ երկրներ կկիրառեն պատժամիջոցներ։

Եվրախորհրդարանականի խոսքով՝ ներկայումս ջանքերը կենտրոնացած են վիզային ռեժիմի վրա, չնայած հնարավոր է, որ ԵՄ անդամ երկրները ֆինանսական պատժամիջոցներ ևս կիրառեն «Վրացական երազանք»-ի դեմ։

«ԵՄ անդամ երկրները որոշում են կայացրել պատժամիջոցներ կիրառել։ Անձամբ ես կարծում եմ, որ ավելի շատ երկրներ կկիրառեն պատժամիջոցներ, եթե Վրաստանում իրավիճակն ավելի վատանա։ Օրինակ՝ Բալթյան երկրները նույնպես ֆինանսական պատժամիջոցներ կկիրառեն։

Ներկայումս ջանքերը կենտրոնացած են վիզային ռեժիմին առնչվող հարցերի վրա», — ասել է Մարկետա Գրեգորովան։