Տարեսկզբից ի վեր լարին ամրապնդվել է 6,89, ՀՀ դրամը՝ 15,12 տոկոսով

BusinessPressNews-ի փոխանցմամբ` վերջին մեկ շաբաթում Վրաստանի ազգային արժույթը՝ լարին, դոլարի նկատմամբ ամրապնդվել է 2 տոկոսով. այսօրվա փոխարժեքը 2,8762 է։

Նշվում է, որ մեկ ամսվա ընթացքում լարին ամրապնդվել է 3,18 տոկոսով, իսկ տարեսկզբից՝ 6,89 տոկոսով։

Հատկանշական է, որ մեկշաբաթյա միջակայքում հայկական դրամը դոլարի նկատմամբ փոքր-ինչ ամրապնդվել է՝ 0,21 տոկոսով, տարեսկզբից դրամն ամրապնդվել է 15,12 տոկոսով։

Ռուսաստանի և Թուրքիայի ազգային արժույթները մեկ շաբաթվա ընթացքում արժեզրկվել են. ռուսական ռուբլին՝ 3,22 տոկոսով, իսկ թուրքական լիրան՝ 1,05 տոկոսով։ Տարեսկզբից ռուբլին արժեզրկվել է 2,17 տոկոսով, լիրան՝ 25,12 տոկոսով։