Վարչապետը մեկնել է Ուզբեկստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ուզբեկստանի Հանրապետություն։

Այս մասին տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի գրասենյակը։

Նշվում է, որ այցի շրջանակներում կառավարության ղեկավարը բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ կունենա։