«Ռուսթավի ազոտ»-ի տարածքում հրդեհ է

Թբիլիսիից մոտ 35 կմ հեռավորության վրա՝ Վրաստանի ազոտական ​​պարարտանյութերի խոշորագույն արտադրող «Ռուսթավի ազոտ» ձեռնարկության տարածքում հրդեհ է:

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ ձեռնարկության բակում այրվել են օգտագործված պոլիէթիլենային տոպրակներ։

«Տեղում մոբիլիզացվել են համապատասխան ուժեր, ակտիվ աշխատանքներ են տարվում հրդեհը մարելու ուղղությամբ», — հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից:

Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։