Սուրամիի հոգեբուժարանը ժամանակավոր կառավարիչ ունի

Վրաստանի Շիդա Քարթլի շրջանի Սուրամիի հոգեբուժական հիվանդանոցը ժամանակավոր կառավարիչ ունի: Վրաստանի Առողջապահության նախարարությունը նշանակումն արել է մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիայի օրերս հնչեցրած սուր գնահատականից հետո:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Օմբուդսմենի հիվանդանոց այցից հետո հիվանդանոցում ստուգումներ է սկսել անցկացնել նախարարության մոնիթորինգային խումբը: Փորձագետները տեղում ուսումնասիրել են կլինիկական, վարչական և որակի վերահսկման իրավիճակը, առաջիկա օրերին հանդես կգան համապատասխան զեկույցով:

«Այս խումբը ձևավորվել է հաստատությունում որոշ խնդիրների առկայության մասին տեղեկատվության արդյունքում: Ստուգումները ևս մի քանի օր կտևեն»,-հայտարարել է մոնիթորինգային խմբի անդամ Լաշա Կիլաձեն:

Նշենք, որ օրեր առաջ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան այցելել էր Սուրամիի Ա. Քաճայայի անվան հոգեբուժարան, ինչից հետո հայտարարել էր, որ հիվանդները արժանապատվությունը խախտող պայմաններում են գտնվում են:

Լուսանկարը` 1tv.ge-ի

Թողնել պատասխան