Մարգվելաշվիլին շարունակում է «Պահանջիր վրացականը» ծրագիրը

Վրաստանի նախագահը և առաջին տիկինը «Պահանջիր վրացականը» ծրագրի շրջանակներում այցելել են Իմերեթիում գործող վրացական երկու կազմակերպություն:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության համաձայն` Գիորգի Մարգվելաշվիլին այցելել է Քութայիսիում գործող կոշիկների և «Գուրման» մսամթերքի արտադրամասեր:

Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի բնակչությունը վրացական արտադրանքի պահանջով և ձեռք բերմամբ հզորացնում է Վրաստանի տնտեսությունը և իր քաղաքացիական պարտքն է կատարում:

Թողնել պատասխան