Օմբուդսմենը կհանդիպի օրերս ազատ արձակված Վրաստանի քաղաքացիներին

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան հաջորդ շաբաթ կհանդիպի Արչիլ Տատունաշվիլիի հետ Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի իշխանությունների կողմից ձերբակալված, օրեր առաջ ազատ արձակված Վրաստանի երկու քաղաքացիներին:

«Սպասում եմ հետաքննության ավարտին: Կարծում եմ՝ նրանց որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ընտանիքի անդամների հետ անցկացնեն: Պատրաստվում եմ հանդիպել և խոսել նրանց հետ»,-հայտարարել է Լոմջարիան:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, Լոմջարիան ասել է, որ չի կարող քաղաքական գնահատական տալ, «չնայած Ռուսաստանը իրավական տեսանկյունից վերահսկողություն է իրականացնում բռնազավթած տարածքներում, հետևաբար մարդու իրավունքների խախտումների պատասխանատուն հենց Ռուսաստանն է»,- ասել է օմբուդսմենը:

Թողնել պատասխան