Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (GYLA) տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերի 28-ին մայրաքաղաքում սկսված ցույցերից հիվանդանոցներ է տեղափոխվել ավելի քան 200 մարդ։ Կազմակերպության նախագահն այս տեղեկությունը տարածել է` վկայակոչելով Առողջապահության նախարարության պաշտոնական նամակը։
«2024 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2025 թվականի հունվարի 28-ը նախարարության Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի բրիգադները բողոքի ցույցերից բժշկական հաստատություններ են տեղափոխել 207 մարդու», — ասված է նամակում, որի մի հատվածը տարածել է GYLA-ի նախագահը։
Նույն նամակում նշված է, որ այս երկամսյա ժամանակահատվածում շտապօգնության խմբերը ոստիկանության բաժանմունքից հիվանդանոց են տեղափոխել 18 մարդու, իսկ ժամանակավոր կալանքի կենտրոնից՝ 16 մարդու։