Թբիլիսիի տրանսպորտային բարեփոխումների ուղղությամբ դեռ աշխատանքներ են տարվում. Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ քաղաքի տրանսպորտային բարեփոխումների նախագծի վերջնական տարբերակը դեռ պատրաստ չի։  

Ըստ քաղաքապետի՝ այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։ 

Հարցին, թե ինչու է հետաձգվել գործընթացը, այն դեպքում, երբ ծրագիրը պետք է պատրաստ լիներ 2020 թվականի գարնանը, Թբիլիսիի քաղաքապետը պատասխանել է, որ համավարակի պատճառով որոշակի ուշացումներ են եղել։ 

«Ծրագիրը կլինի մոտ ապագայում, և մենք շնորհանդես կանենք»,- ասել է Կալաձեն։ 

Նշենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանը մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումների ծրագրի վրա սկսել է աշխատել 2019 թվականին՝ Ասիական զարգացման բանկի և դանիական Rambol ընկերության հետ համատեղ։ 

Ինչպես Թբիլիսիի այն ժամանակվա փոխքաղաքապետ Մայա Բիտաձեն է պարզաբանել, փաստաթուղթը պետք է ներկայացներ 15-ամյա զարգացման հեռանկարի տարբեր սցենարներ և բացահայտեր քաղաքի հիմնական ենթակառուցվածքային աշխատանքները, որոնք պետք է իրականացվեին հաջորդ 15 տարիներին։ 

«Օրինակ, դա կարող է լինել ճանապարհ, կամուրջ, վերգետնյա մետրո կամ, ընդհանրապես, մետրոյի նոր գիծ, ​​ինչպես նաև ճոպանուղու նոր գիծ»,- ասել էր Բիտաձեն։