Դատարանը կալանք է կիրառել 5 ցուցարարի նկատմամբ

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նանա Շամաթավան կալանք է կիրառել 5 ցուցարարի նկատմամբ:

Ցուցարարները` Բեքա Մաճավարիանին, Վախո Փիցխելաուրին, Մանուչար Միքելաձեն, Ալեքսանդրե Խաբեիշվիլին և Սերգո Մեգրելիշվիլին, ձերբակալվել էին հոկտեմբերի 4-ի բողոքի ցույցից հետո:

Հինգն էլ մեղադրվում են խմբակային բռնության մասնակցելու և ռազմավարական ու հատուկ նշանակության օբյեկտները խմբով գրավելու և արգելափակելու փորձ կատարելու համար։

Հոկտեմբերի 4-ի հանրահավաքի և ընթացած իրադարձությունների կապակցությամբ արդեն ձերբակալվել է 18 մարդ։ Նրանց թվում ձերբակալվել են «Միացյալ ազգային շարժման» անդամներ Պաատա Բուրճուլաձեն, Մուրթազ Զոդելավան, Լաշա Բերիձեն, Պաատա Մանջգալաձեն և Իրակլի Նադիրաձեն։

Հիշեցնենք. հոկտեմբերի 4-ին, ՏԻՄ ընտրություններին զուգահեռ, Թբիլիսիում մեծամասշտաբ ցույց էր ընթանում։ Ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել, ակցիայի մասնակիցներին ցրել են՝ օգտագործելով պղպեղի սփրեյ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և այլն։ Ձերբակալվել են ակցիայի բոլոր 5 կազմակերպիչները, նաև բռնագրավել են մի քանի լրատվամիջոցների տեխնիկական սարքերը։

Բազմաթիվ երկրներ են արձագանքել կատարվածին` դատապարտելով բռնությունը և համերաշխություն հայտնելով վրաց ժողովրդին։