Դատարանը Թեդո Աբրամովին անմեղ ճանաչեց

Դատավոր Թամար Մճեդլիշվիլին Թեդո Աբրամովին անմեղ է ճանաչել: Դատավորը որոշումը  հրապարակել է օգոստոսի 15-ի ժամը 11:17-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանում։

22-ամյա Աբրամովը 8 ամիս նախնական կալանքի տակ էր թմրանյութերին առնչվող մեղադրանքով: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում էր 8-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում։

Աբրամովին ձերբակալել է Ներքին գործերի նախարարությունն իր տանը 2024 թվականի դեկտեմբերի 7-ին: Նա պատրաստվում էր գնալ Ռուսթավելիի վրա կայանալիք բողոքի ցույցին մասնակցելու։

Ըստ դատախազության՝ խուզարկության ժամանակ Աբրամովի բաճկոնի գրպանում հայտնաբերվել է 5 գրամ թմրանյութ։

Նշենք, որ Թեդո Աբրամովն իր ընտանիքի հետ ապրում է Հունաստանում, պարբերաբար այցելում է իր տարեց տատիկին Վրաստանում։

Հիշեցնենք. դատարանը մի քանի օր առաջ անմեղ է ճանաչել նաև նույն մեղադրանքով ձերբակալված Գիորգի Ախոբաձեին։