Թբիլիսիի քաղաքային դատարանում սկսվել է եվրոպամետ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված 11 անձանց` Անդրո Ճիճինաձեի, Օնիսե Ցխադաձեի, Գուրամ Միրցխուլավայի, Ջանո Արչաիայի, Լուկա Ջաբուայի, Ռուսլան Սիվակովի, Ռևազ Կիկնաձեի, Գիորգի Տերաշվիլիի, Վալերի Տետրաշվիլիի, Սերգեյ Կուխարչուկի և Իրակլի Կերաշվիլիի դատավարությունը։
Ձերբակալվածներին աջակցելու համար դատարանում են նրանց հարազատները և համախոհները։
Այսօրվա դատական նիստում կհարցաքննվեն մեղադրող կողմի վկաները։