Դատախազության հաղորդմամբ՝ մեղադրանք է առաջադրվել 5 անձի՝ Պաատա Բուրճուլաձեին, Մուրթազ Զոդելավային, Իրակլի Նադիրաձեին, Պաատա Մանջգալաձեին և Լաշա Բերիձեին՝ խմբակային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու, ռազմավարական և հատուկ նշանակության օբյեկտ զավթելու փորձ կատարելու, Վրաստանի սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու և պետական իշխանությունը տապալելու կոչերի համար։
Այս հայտարարությունն արվել է Վրաստանի դատախազությունում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Մուրթազ Զոդելավային, Պաատա Բուրճուլաձեին և Իրակլի Նադիրաձեին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի
- 19-222 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով (ռազմավարական և հատուկ նշանակության օբյեկտները խմբով զավթելու և շրջափակելու փորձ),
- 225 հոդվածի 1-ին մասով (խմբային բռնության կազմակերպում և ղեկավարում)
- 317 հոդվածով (Վրաստանի սահմանադրական կարգը բռնի ուժով փոխելու և պետական իշխանությունը տապալելու կոչ), որը որպես պատժի ձև և չափ է նախատեսում մինչև 9 տարի ազատազրկումը։
Լաշա Բերիձեին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի
- 19-222 հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով (ռազմավարական և հատուկ նշանակության օբյեկտները խմբով զավթելու և շրջափակելու փորձ),
- 225 հոդվածի 1-ին մասով (խմբային բռնության կազմակերպում և ղեկավարում), որը որպես պատժի ձև նախատեսում է մինչև 9 տարի ազատազրկում։
Պաատա Մանջգալաձեին մեղադրանք է առաջադրվել
- 225-րդ հոդվածի 1-ին մասով (խմբային բռնության կազմակերպում), որը նախատեսում է մինչև 9 տարի ազատազրկում։
Ներքին գործերի նախարարությունում քրեական գործի քննությունը շարունակվում է հանցագործությանը մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու նպատակով։