Վրաստանի դատախազությունը Դավիթ Միքաձեին և Դավիթ Չուբինիձեին մեղադրանք է առաջադրել խմբով նախնական համաձայնությամբ հրազենն ապօրինի իրացնելու և պահելու փաստերով։
Ներքին գործերի նախարարության իրականացրած քննությամբ պարզվել է, որ 2021 թվականի սկզբին Դավիթ Միքաձեն և Դավիթ Չուբինիձեն, տեղեկանալով, որ տուժող Վախթանգ Կոբիաշվիլին բնակարանում հրազեն կա, մտադրվել են ապօրինի զավթել զենքը, և այդ նպատակով Դավիթ Չուբինիձեն, Դավիթ Միքաձեի համաձայնությամբ, ստիպել է Վախթանգ Կոբիաշվիլիին տալ իրեն այն տան բանալին, որտեղ պահվում էր զենքը, իսկ հետո դիմել ոստիկանություն և հայտարարել, թե իբր զենքը գողացել է անհայտ անձը։
Արդյունքում Դավիթ Միքաձեն և Դավիթ Չուբինիձեն ապօրինի զավթել են Վախթանգ Կոբիաշվիլիին պատկանող հրազենը։ Իրավապահները մեղադրյալ Դավիթ Չուբինիձեին ձերբակալել են նոյեմբերի 4-ին։ Դավիթ Չուբինիձեին և մեկ այլ գործով հետախուզվող Դավիթ Միքաձեին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 6-րդ մասի ենթակետով (հրազենը ապօրինի պահելը և իրացնելը) և 237-րդ հոդվածի 3-րդ մասի ենթակետով (հրազենի ապօրինի զավթում յուրացնելու նպատակով` խմբի նախնական համաձայնությամբ), ինչը նախատեսում է մինչև 13 տարի ազատազրկում։
Դատախազությունն օրենքով սահմանված ժամկետում կդիմի Թբիլիսիի քաղաքային դատարան՝ մեղադրյալ Դավիթ Չուբինիձեի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ։
Ձերբակալվել է Դավիթ Միքաձեի անվտանգության պետ Դավիթ Չուբինիձեն