Վրաստանի գազափոխադրման ընկերությունը կղեկավարի Դավիթ Վարդիաշվիլին:
Վրաստանի գազափոխադրման ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նրա թեկնածությունը ներկայացրել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին։
Ըստ պաշտոնական տեղեկության՝ Դավիթ Վարդիաշվիլին 2022 թվականից ի վեր զբաղեցնում է Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի առաջին տեղակալի պաշտոնը։
Մարիամ Քվրիվիշվիլիի խոսքով՝ ընկերության նոր ղեկավարը մեծ փորձ ունի էներգետիկայի ոլորտում, մասնավորապես՝ գազի արդյունաբերության բնագավառում ղեկավար պաշտոններում աշխատելու առումով: Նա հաջողություններ է մաղթել Դավիթ Վարդիաշվիլիին հետագա գործունեության մեջ և շնորհակալություն է հայտնել ընկերության նախկին ղեկավարին իր աշխատանքի համար։
Դավիթ Վարդիաշվիլին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Վրաստանի պետական էլեկտրահամակարգում ու Վրաստանի նավթի և գազի կորպորացիայում: 2016-2017 թվականներին Դավիթ Վարդիաշվիլին եղել է Ներքին գործերի փոխնախարար, նաև Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում և Եկամուտների ծառայությունում ղեկավար պաշտոններում աշխատելու փորձ ունի: