Խորհրդային, բոլշևիկյան Ռուսաստանի սանձազերծած Վրաստանի Առաջին Հանրապետության օկուպացիայից անցել է 105 տարի։
1921 թվականի փետրվարի 25-ին Ռուսաստանի Կարմիր բանակն օկուպացրեց Թբիլիսին, տապալեց Վրաստանում համընդհանուր և ազատ ընտրություններով ընտրված կառավարությանը և անեքսիայի ենթարկեց միջազգային իրավունքի սուբյեկտին՝ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությանը։
Փետրվարի 25-ին՝ Խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ, խոնարհվել են Նախագահական պալատի, խորհրդարանի, կառավարության և այլ վարչական հաստատությունների շենքերի վրայի Վրաստանի պետական դրոշները։
Վրաստանի խորհրդարանը փետրվարի 25-ը հայտարարեց Խորհրդային օկուպացիայի օր՝ 2010 թվականի հուլիսի 21-ին ընդունված որոշմամբ։