Սարալիձեն այս փուլում ևս չի վստահում հետաքննության անաչառությանը

Այսօր տեղի է ունեցել երկու անչափահասների սպանության գործով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նիստը: Ավելի քան երեք ժամ տևած նիստի ավարտին սպանված դպրոցականներից մեկի հայրը՝ Զազա Սարալիձեն, հայտարարել է, որ չի հավատում ՆԳՆ-ի հետաքննության անաչառությանը։ Նա ասել է՝ պարզ է, որ հետաքննությունն առաջ չի ընթանում: 

Սարալիձեն շարունակում է պահանջել ՆԳՆ-ի և արդարադատության նախարարների հրաժարականը։

«Թող ոչ ոք չմտածի, թե ես իմ որդու սպանության հարցով որոշ քաղաքական ուժերի մանիպուլիացիայի հնարավորություն եմ տվել: Այս փուլում ևս ՆԳՆ-ի հետաքննությունն ինձ հույսեր չի տալիս։ Ուղիղ կարող եմ ասել, որ Գիորգի Գախարիան այդ պաշտոնում անհամապատասխան անձնավորություն է: Գախարիայի գերատեսչությունը սկսեց այս գործի կեղծումը: Այդ պատճառով նրանցից որևէ մեկը պաշտոնին չպետք է մնա»-Rustavi 2-ի փոխանցմամբ, հայտարարել է Սարալիձեն:

Թողնել պատասխան