Մերաբ Դվալիշվիլին պարտության մատնեց ամերիկացի Շոն Օ’Մալիին. վրացի մարտիկը պաշտպանեց UFC-ի չեմպիոնական գոտին գերթեթև քաշային կարգում (61 կգ):
Տիտղոսի համար մենամարտը տեղի ունեցավ Նյուարկում: Մերաբը, որը հայտնի է նաև «Մեքենա» մականմամբ, ամերիկացուն հաղթեց երրորդ ռաունդում:
UFC-ի կազմակերպիչները նրա ելույթը գնահատել են որպես երեկոյի լավագույն ելույթ, և նա կստանա լրացուցիչ 50 հազար դոլար:
Ամերիկյան լրատվամիջոցները նշել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա է եղել մրցամարտին: Նա շնորհավորել է Դվալիշվիլիին հաղթանակից հետո և խրախուսել պարտված Օ’Մալիին:
34-ամյա վրացին տիտղոսը նվաճել է անցյալ տարվա սեպտեմբերին՝ հաղթելով Շոն Օ’Մալիին, իսկ այսօր նա չեմպիոն է դարձել իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ: Առաջին անգամ հունվարին նա հաղթեց Ումար Նուրմագոմեդովին: