Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդմամբ՝ Թբիլիսիի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են 2004 թվականին ծնված Ա.Գ.-ին կանխամտածված սպանության փորձի մեղադրանքով։
Նշված հանցագործությունը պատժվում է մինչև 15 տարի ազատազրկմամբ։
Ըստ հաղորդագրության` մեղադրյալը սառը զենքով վիրավորել է 2004 թվականին ծնված Գ.Վ.-ին և 2006 թվականին ծնված Ս.Վ.-ին:
Հետաքննությունը շարունակվում է ըստ Վրաստանի քրեական օրենսգրքի 19-108-րդ հոդվածի: