Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդմամբ՝ օտարերկրյա քաղաքացիներ են ձերբակալվել։
«Ձերբակալվել է 9 օտարերկրյա քաղաքացի։ Նրանք Նիգերիայի, Բանգլադեշի, Թուրքմենստանի, Ղազախստանի և Հնդկաստանի քաղաքացիներ են։ Պարզվել է, որ նրանք երկրում են գտնվել «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։
Այժմ վերոնշյալ անձինք Միգրացիայի վարչության ժամանակավոր կացարանում են։ Ընթանում են համապատասխան ընթացակարգեր նրանց երկրից վտարելու համար», — ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։