Իլյա Երկրորդը հանդիպեց ՀՀ դեսպանին

Դեկտեմբերի 20-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ։

Շնորհավորելով Իլյա Երկրորդին գահակալման 40-ամյակի կապակցությամբ և նրան մաղթելով քաջառողջություն՝ դեսպան Սադոյանը նրան փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ողջույններն ու բարեմաղթանքները։

Իլյա Երկրորդը, նշելով, որ վրացի եւ հայ ժողովուրդների հարաբերություններն ունեն բազմադարյա ավանդույթներ, ընդգծեց, որ երբ պատմական որեւէ ժամանակահատվածում երկու ժողովուրդներից մեկի համար եղել է ծանր եւ փորձություններով լի շրջան, այդ ամենն իր ազդեցությունն է ունեցել նաեւ մյուսի վրա։

Խոսելով հայերի եւ վրացիների ընդհանրությունների մասին՝ դեսպանն ընդգծեց, որ կանի ամեն ինչ, որպեսզի եղբայրական ազգերի միջեւ կապն ավելի խորանա եւ ավելի ամուր հիմքերի վրա դրվի։

Հանդիպման ավարտին Համայն Վրաստանի Պատրիարք Իլյա Երկրորդը հայ ժողորդին մաղթեց հաջողություններ՝ ավելացնելով․ «Աստված պահապան հայ ժողովրդին եւ բարեկամ Հայաստանին»։

Թողնել պատասխան