Ձերբակալվել է ակտիվիստ Իա Մելիթաուրին

Նոյեմբերի 24-ին տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է ցուցարար և քաղաքացիական ակտիվիստ Իա Մելիթաուրիին։

Ձերբակալության ճշգրիտ պատճառը հայտնի չէ։ Ոստիկանությունը Իա Մելիթաուրիին նստեցրել է ոստիկանական մեքենա և տարել տարածքից։ Ականատեսների վկայությամբ, ձերբակալությունից առաջ Մելիթաուրին ճանապարհը չի փակել։

Ցուցարարները Մարջանիշվիլիի մետրոյի կայարանից երթով շարժվել են դեպի խորհրդարան։