Իշխող կուսակցության օգտին կքվեարկեր բնակչության 20 տոկոսը․ NDI

«Ազգային ժողովրդավարական ինստիտուտ» (NDI) կազմակերպության հետազոտության համաձայն՝ հարցված քաղաքացիների մեծ մասը չգիտի, թե որ կուսակցության օգտին կքվեարկեր, եթե վաղը լինեին խորհրդարանական ընտրություններ։ Ըստ այդ հարցման՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը կստանար 20 տոկոս ձայն, «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը՝ 5 տոկոս։

Ըստ զեկույցի՝ բնակչության 57 տոկոսը կարծում է, որ ոչ մի կուսակցություն հոգեհարազատ չէ իրենց տեսակետներին։

«Վրացական երազանքին» աջակցությունը երիտասարդ տարիքային խմբերում համեմատաբար ցածր է՝ 18-ից 35 տարեկան քաղաքացիների 6 տոկոսը, աջակիցների կեսից ավելին 55+ տարիքի անձինք են։

«Կուսակցությունների աջակցության անհատական ​​ցուցանիշներն այնքան ցածր են, որ դրանք չեն կարող օգտագործվել ընտրությունների արդյունքները կանխատեսելու համար»,- զեկույցում նշել են հետազոտության հեղինակները։