Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) հետազոտական բաժնի ղեկավար Գոգա Թուշուրաշվիլին ձերբակալվել է։
Նրան ձերբակալել է ոստիկանությունը մետրոյի «Ազատության հրապարակ» կայարանի մոտ` ճանապարհը փակելու համար։
Հիշեցնենք. երեկ Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի մոտ, բողոքի ակցիա է անցկացվել։ Ցուցարարները փակել են Ռուսթավելիի պողոտայի երթևեկությունը, տեղում մոբիլիզացված էր ոստիկանությունը։ Երեկ եվրոպամետ բողոքի ակցիաների 336-րդ օրն էր։