Վրաստանում ընտրողի կամարտահայտության վրա ազդելու համար պատիժը խստացվել է

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` սեպտեմբերի 3-ին Վրաստանի խորհրդարանը 81 կողմ ձայնով արագացված կարգով ընդունեց «Վրացական երազանքի» նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները,  որոնք նախատեսում են առավել խիստ պատիժներ` ընտրախախտումների համար։  Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունները ներկա չեն եղել քվեարկությանը։ Ըստ փոփոխությունների` ընտրական խախտումներին վերաբերող` 164-րդ հոդվածում հավելում է արվել.

Ընտրողի կամարտահայտության վրա ազդելը կամ ընտրության գաղտնիությունը խախտելը` ստիպելու կամ սպառնալու միջոցով, պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով` 6-12 ամիս ժամկետով, կամ 1-2 տարի ազատազրկմամբ։