Ձերբակալվել է Նիկա Մելիան

Տեղեկության համաձայն` երեկ երեկոյան ձերբակալվել է «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան։

Ըստ տեղեկությունների` նրան ձերբակալել են երեկոյան, այսպես ասած` «առևանգել են». դեպքը տեղի է ունեցել Լիսի լճի ոլորանի մոտ, երբ Մելիան անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ մեքենայով գնում էր փոդքասթի մասնակցելու։

Կուսակցության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Մելիան տեղափոխվել է Դիղոմիի կալանավայր։

Ավելի ուշ Ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնը հայտնել է, որ Նիկա Մելիան կալանավորվել է վարչական կարգով։

Մասնավորապես, ըստ ՆԳՆ-ի, Մելիան ձերբակալվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածի հիման վրա` իրավապահ մարմինների աշխատակցին խոսքով վիրավորելու համար։