3+3 ձևաչափի մասին Թբիլիսիից լսում ենք հակասական հայտարարություններ. Զախարովա

Ռուսատանի Դաշնության արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան խոսել է 3+3 ձևաչափի վերաբերյալ Թբիլիսիից հնչող հայտարարությունների մասին։ 

Ըստ Զախարովայի, Ռուսաստանն աջակցել է այս նախաձեռնությանը և  ժամանակն է ծրագրերը գործնական քայլերի վերածելու։ 

«Ինչ վերաբերում է Վրաստանի դիրքորոշմանը, ապա մենք Թբիլիսիից լսում ենք հակասական հայտարարություններ այդ մեխանիզմում նրա ներգրավվածության մասին, բայց դա ինքնիշխան պետության դիրքորոշումն է։ Մենք կարծում ենք, որ 3+3 ձևաչափը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից», — ասել է  Մարիա Զախարովան։ 

Այսպես կոչված 3+3 ձևաչափը նախաձեռնել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցյալ տարի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական առճակատման ավարտից հետո։  Ձևաչափը նախատեսում է Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Հարավային Կովկասի երեք երկրների ընդգրկումը մեկ հարթակում, թեև ավելի կոնկրետ ծրագրերի և խնդիրների մասին տեղեկատվություն դեռևս չի հրապարակվում։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր