Դատապարտումը`որպես Եվրոպական քաղաքակրթությունում ներգրավվածության նշան. armenian-community.ge

(FILES) A file photo taken on April 24, 2009 shows the European Union flag and national flags in front of the European Parliament in Strasbourg, eastern France. The Nobel Peace Prize was on October 12, 2012 awarded to the European Union, an institution currently wracked by crisis but is credited with bringing more than a half century of peace to a continent ripped apart by World War II. AFP PHOTO / FREDERICK FLORIN

Արդեն ավելի քան 26 տարի` անկախության ձեռք բերման պահից ի վեր, մեր երկիրը` Վրաստանը, ձգտում է շարժվել Եվրոպական Միության ուղղությամբ: Վրացական քաղաքական գործիչները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ հենց Եվրոպան է վրաց ժողովրդի և պետության քաղաքակիրթ տունը…

2015թ. ապրիլի 15-ին Եվրոպական Խորհրդարանը ընդունել է հայ ժողովրդի դեմ Ցեղասպանության հանցագործություն իրականացրած Թուրքիային դատապարտող բանաձև: Եվրոպական Խորհրդարանը նաև կոչ է արել Եվրամիության անդամ-երկրների ազգային խորհրդարաններին ևս դատապարտել Թուրքիայի կողմից իրականացրած հայ ժողովրդի Ցեղասպանությունը: Հարգելի ընթերցողին` այդ թվում նաև Վրաստանի ապագան Եվրոպական ընտանիքում տեսնող վրացալեզու ընթերցողին ենք ներկայացնում Եվրոպական Խորհրդարանի №2015/2590(RSP) բանաձևի ամբողջական տեքստը.

Մենք՝ Եվրոպական Խորհրդարանը,

— Հաշվի առնելով 1948թ. ցեղասպանության հանցագործության նախազգուշացման եւ պատժի մասին ՄԱԿ Կոնվենցիան

— հաշվի առնելով 1987թ. հունիսի 18-ին Հայկական հարցի քաղաքական լուծման մասին իր ընդունած բանաձեւը

— հաշվի առնելով 2015թ. մարտի 12-ին ընդունած մարդու իրավունքների եւ ժողովրդավարության 2013թ. ամենամյա զեկույցի մասին բանաձեւը եւ այդ հարցի շուրջ ԵՄ քաղաքականությունը

— հաշվի առնելով 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին ստորագրված արձանագրությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը

— հաշվի առնելով 2015թ. ապրիլի 12-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի հայտարարությունը

— հաշվի առնելով իր Կանոնադրության 123(2) եւ (4) կետերը

Ա. Ելնելով այն հանգամանքից, որ 2015թ. լրանում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

Բ. Նկատի ունենալով, որ գնալով աճում է այն անդամ-երկրների եւ ազգային խորհրդարանների թիվը, որոնք ճանաչում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը

Գ. Նկատի ունենալով, որ Եվրոպական միավորման շարժման գլխավոր խթաններից մեկը Եվրոպայում մարդկության դեմ հանցագործությունները եւ պատերազմների կրկնությունը կանխելու կամքն է

Դ.Նկատի ունենալով, որ Թուրքիան եւ Հայաստանը, 2009-ին Ցյուրիխում ստորագրելով հարաբերությունների հաստատման եւ զարգացման արձանագրությունը, ձեռնարկել են դիվանագիտական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ե. Ելնելով նրանից, որ խիստ կարեւոր է վառ պահել անցյալի մասին հիշողությունները, քանի որ չի կարող որեւէ հաշտեցում լինել առանց ճշմարտության եւ հիշողության

1.Հարյուրամյակի շեմին հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում սպանված 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակին, եվրոպական համերշխության եւ արդարության ոգուն համահունչ՝ միանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, կոչ է անում Հանձնաժողովին եւ Խորհրդին միանալ հիշատակի արարողություններին

  1. Վկայակոչում է 1987թ. հունիսի 18-ի բանաձեւը, որով Եվրախորհրդարանը մասնավորապես ճանաչել է, որ 1915-1917թթ. Օսմանյան կայսրության տարածքում հայերի դեմ իրականացված այդ ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն են, ինչպես որ սահմանված է 1948թ. ցեղասպանություն հանցագործությունը կանխելու եւ պատժելու կոնվենցիայում, դատապարտում է մարդկության դեմ հանցագործությունների եւ ցեղասպանության բոլոր դեպքերը եւ վճռականորեն դատապարտում է դրանք ժխտելու ցանկացած փորձ,

3.Հարգանքի տուրք է մատուցում ցեղասպանությունների եւ մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունների անմեղ զոհերի հիշատակին, առաջարկում է սահմանել Ցեղասպանությունների հիշատակման միջազգային օր՝ եւս մեկ անգամ աշխարհի հիշեցնելու բոլոր մարդկանց եւ ազգությունների՝ խաղաղության եւ արժանապատվության իրավունքը,

  1. Ընդգծում է, որ ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների ժամանակին արդյունավետ կանխումը եւ պատժումը պետք է լինի միջազգային հանրության եւ Եվրամիության հիմնական առաջնահերթությունների շարքում;
  2. Ողջունում է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները, որտեղ նրանք ցավակցություն էին հայտնում եւ ճանաչում Օսմանյան Կայսրության հայերի դեմ իրականացված վայրագությունները; կոչ է անում Թուրքիային օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը որպես հնարավորություն՝ շարունակելու իր ջանքերը արխիվները բացելու, իր անցյալին առերեսվելու: Կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ դրանով հայ եւ թուրք ժողովուրդների իրական հաշտեցման ճանապարհ հարթել:

Ա. Ողջունում է Հռոմի Պապի ապրիլի 12-ի ուղերձը, որտեղ նա հիշատակել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ խաղաղության ու հաշտության ոգով:

  1. Կոչ է անում Թուրքիային հարգել եւ գիտակցել մշակութային ժառանգության պաշտպանության հարցում իր վերցրած պարտավորությունները, մասնավորապես բարի կամք դրսեւորելով իր իրավասության շրջանակներում գտնվող հայկական մշակութային ժառանգության համալիր գույքագրում իրականացնել, այդ թվում անցյալ դարում իր իրավասության շրջանակներում ոչնչացված կամ վնասված այլ մշակութային ժառանգությունների նկատմամբ;
  2. Առաջարկում է Հայաստանին եւ Թուրքիային օգտագործել եվրոպական ազգերի հաջող համագործակցության օրինակները եւ կենտրոնանալ այնպիսի օրակարգի վրա, որտեղ առաջնահերթ է համարվում ժողովուրդների միջեւ համագործակցությունը; հավատում է, որ դա իր ներդրումը կունենա հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ պատմական հաշտեցման՝ ճշմարտության եւ հավատի ոգով; աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքացիական հասարակությունների նախաձեռնություններին, որոնք ուղղված են հարաբերությունների կանոնակարգմանը; կոչ է անում Թուրքիային եւ Հայաստանին ձեռնամուխ լինել հարաբերությունների կարգավորմանը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունների վավերացման եւ առանց նախապայմանների դրանց կատարման ճանապարհով՝ բացելով սահմանը եւ ակտիվորեն աշխատելով հարաբերությունների բարելավման ուղղությամբ` հատուկ շեշտադրելով սահմանային համագործակցությունը եւ տնտեսական ինտեգրումը;
  3. Հանձնարարում է իր նախագահին այս բանաձևն ուղարկել Խորհրդին, Հանձնաժողովին, Հանձնաժողովի փոխնախագահին/ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցչին, անդամ երկրների կառավարություններին եւ խորհրդարաններին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ խորհրդարանին եւ Թուրքիայի Հանրապետության կառավարությանը եւ խորհրդարանին:

Հոդվածը արտատպված է armenian-community.ge կայքից։

Թողնել պատասխան