Թբիլիսիի քաղաքապետարանը ողջունում է մեքենավարների որոշումը

Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն ողջունել է գործադուլը դադարեցնելու մասին մետրոպոլիտենի մեքենավարների որոշումը։

«Ենթադրում եմ, որ մեքենավարները մեր խոսքերին հավատում են․ մեր միջև որևէ պայմանգիր չի կնքվել, որևէ պայման չի առաջադրվել»,-ասել է փոխքաղաքապետը՝ նշելով, որ բողոքող աշխատակիցները հասկացան քաղաքային իշխանությունների բյուջեի հնարավորությունները։

«Մեր կապն ավելի ամրացավ, որովհետև ի վիճակի եղանք բացատրել մեր ֆինանսական վիճակը: Բացի այդ, քաղաքապետը խոստացավ աշխատավարձերի հարցը վերանայել գալիք տարի»,-interpressnews-ի փոխանցմամբ, ասել է Իրակլի Խմալաձեն:

 

Թողնել պատասխան