Հունվարի 18. Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 110 նոր դեպք

Հունվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 110 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 247 915 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Կիրակի օրը, համեմատաբար ավելի քիչ թեստավորում է իրականացվել: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 4964 թեստավորում, այդ թվում 2930 հակամարմինների թեստով, 2034 PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1643 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 234 636 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 25 մարդ, ընդհանուր՝ 2958:

Կարանտինային գոտում է գտնվում 460 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 3670 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 634 պացիենտ: