Իվանիշվիլին 100 միլիոն լարի է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված հիմնադրամին «Վրացական երազանքի» ղեկավար, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին 100 միլիոն լարի (մոտ 31 միլիոն դոլար) է նվիրաբերել:

Կառավարության աշխատակազմից լրատվամիջոցներին տեղեկացրել են, որ Իվանիշվիլիի ընտանիքը Stopcov հիմնադրամի համար հատկացված գումարը փոխանցել է «Քարթու» հիմնադրամի միջոցով:

Այս պահին կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված հիմնադրամում կա 124 միլիոն 543 հազար 899 լարի (մոտ 40 մլն դոլար):