211/50․ Ապրիլի 8-ի տվյալները՝ 23։00-ի դրությամբ

Վրաստանում կորոնավիրուսի վարակի դեպքերի թիվը հասել է 211-ի: Այս մասին  տեղեկություն կա կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում՝ stopcov.ge:

4559 մարդ գտնվում է կարանտինային գոտում, 353 մարդ հիվանդանոցում, հատուկ հսկողության տակ: Մահվան դեպքերի թիվը երկրում 3 է։

211 վարակվածից 50-ն ապաքինվել է։

COVID-19-ի առաջին դեպքը երկրում հաստատվեց փետրվարի 26-ին․ ապրիլի 8-ին վիրուսից արդեն 3-րդ մահը գրանցվեց։ Նրանք բոլորը տարեցներ էին՝ խրոնիկ հիվանդություններով։

Այս պահին ակտիվ հիվանդների թիվը 156 է, Ավստրիայի 2 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, բուժումը կշարունակեն իրենց երկրում։