Կորոնավիրուսի տարածումը Վրաստանում` ըստ շրջանների. հունվարի 18

Հունվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 110 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 247 915 է: 

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 4964 թեստավորում, այդ թվում 2930 հակամարմինների թեստով, 2034 PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1643 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 234 636 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 25 մարդ, ընդհանուր՝ 2958:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 72
  • Աջարիա — 13
  • Իմերեթի — 5
  • Քվեմո Քարթլի — 4
  • Շիդա Քարթլի — 0
  • Գուրիա — 5
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 4
  • Կախեթի — 5
  • Մցխեթա Մթիանեթի — 0
  • Սամցխե-Ջավախեթի — 2
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 0