«Արժանի գործընկեր» բազմազգ զորավարժությունը` կրկին Վրաստանում

Վրաստանում վեցերորդ անգամ տեղի կունենա «Արժանի գործընկեր» բազմազգ զորավարժությունը, որի նպատակն է բարձրացնել Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների և դաշնակից երկրների միջև պատրաստվածությունն ու փոխհամագործակցությունը՝ Սևծովյան տարածաշրջանում կայուն և անվտանգ միջավայր ապահովելու նպատակով։

Այս տարի առաջին անգամ «Արժանի գործընկեր» զորավարժությանը կմասնակցեն Ճապոնիայի և Շվեդիայի զինված ուժերի ներկայացուցիչները։ Բազմազգ զորավարժություններին ներգրավված է ավելի քան 2400 զինվորական։ Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այս տարվա բազմազգ զորավարժությունների մասնակիցներն են՝ Վրաստանը, ԱՄՆ-ը, Բուլղարիան, Ռումինիան, Մոլդովան, Հունաստանը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Սլովակիան, Նորվեգիան, Հունգարիան, Լիտվան, Ադրբեջանը, Գերմանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Էստոնիան, Լեհաստանը, Ճապոնիան, Լիտվա-Լեհաստան-Ուկրաինայի բազմազգ բրիգադը և Շվեդիայի զինված ուժերը:

Զորավարժությունների ընթացքը ներկայացրել է ՊԲ հրամանատար՝ «Արժանի գործընկեր 2022»-ի ղեկավար, բրիգադային գեներալ Ռոլանդ Ձնելաձեն։