Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հաղորդմամբ՝ միգրացիայի վարչության և սահմանային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Իրանի, Հորդանանի, Իրաքի, Պակիստանի և Հնդկաստանի 5 քաղաքացու։
«Հաստատվել է, որ ձերբակալված անձինք երկրում են գտնվել առանց օրինական հիմքերի՝ հաշվի առնելով «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքը։ Նրանք չարաշահել են ապաստանի ընթացակարգով նախատեսված պայմանները և տարիներ շարունակ մնացել են երկրում առանց օրինական հիմքի», — ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Ըստ նախարարության տվյալների` ձերբակալվածները չեն օգտվել արտաքսման որոշմամբ սահմանված ժամկետներից, երկրից կամավոր չեն մեկնել, և ՆԳՆ միգրացիայի վարչությունը որոշում է կայացրել վերոնշյալ անձանց կալանավորելու վերաբերյալ։
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ ձերբակալված անձինք ներկայումս պահվում են Միգրացիայի վարչության ժամանակավոր տեղավորման կենտրոնում՝ հետագայում իրենց ծագման երկիր վերադարձնելու նպատակով։