Ընդամենը 3000 լարի տուգանք Զվիադ Քորիձեի վրա հարձակվողի նկատմամբ. TI

Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան» (TI) կազմակերպության՝ դատավոր Վիկտոր Մետրևելին Բաթումիի Sheraton հյուրանոցում լրագրող և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան» հասարակական կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Զվիադ Քորիձեի վրա հարձակված Գոչա Սամխարաձեին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով և նշանակել ընդամենը 3000 լարի տուգանք։

Կազմակերպության տվյալներով՝ չնայած խմբային բռնությանը, մեղադրանք է առաջադրվել միայն մեկ անձի՝ Գոչա Սամխարաձեին, որը հարվածել է Զվիադ Քորիձեին, մինչդեռ մնացած հարձակվողները մնացել են անպատիժ։

TI-ի գնահատմամբ՝ դատախազությունը դիտավորյալ թաքցրել է հանցագործության ամբողջական պատկերը և հանցագործությանը մասնակցող մյուս անձանց դերը։

Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ի՝ այս գործը խորհրդանշական է նրանով, որ Զվիադ Քորիձեի հետ տեղի ունեցած Բաթումիի միջադեպը զուգահեռվում է է Մզիա Ամաղլոբելիի դատավարության հետ։

«Մինչ լրագրող Մզիա Ամաղլոբելին սպառնում է առնվազն 4 տարի ազատազրկում ոստիկանին ապտակելու համար, Քորիձեի դեմ խմբակային բռնության մասնակիցներից միայն մեկն է պատժվել, այն էլ՝ մեղմ պատժով»։

Բռնապետական ռեժիմը ոչ միայն մեծացնում է անհավասարության և անարդարության դեմ հանդես եկողների վրա ճնշումը, այլև պաշտպանում է նրանց, ովքեր իրենց բռնի գործողություններով ամրապնդում են դա», — նշել է ՀԿ-ն։