Չինաստանից սննդի ներմուծումը չի արգելվել

Վրաստան Չինաստանից ներմուծվող ապրանքի հետ կապված սահմանափակումներ չկան։Սննդի հետ կապված որևէ վտանգ չկա՝ վստահեցնում է Վրաստանի շրջակա միջավայրի ու գյուղատնտեսության նախարար Լեվան Դաիթաշվիլին։ Վերջինս նշել է, որ Վրաստանը հետևում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվություններին։

«Վրաստանը մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ է, մեր նախարարությունը համագործակցում է շատ կազմակերպությունների հետ, որոնք  պատասխանատու են միջազգային տենդենցիաների ու ռիսկերի համար։ Մենք ևս ունենք ռիսկի գնահատման խումբ ու լիովին հաշվի ենք առնում համաշխարհային կազմակերպությունների առաջարկները», — ասել է նախարարը։

Հիշեցնենք՝ այս փուլում արգելված է միայն կենդանիների ու ձկների ներմուծումը։ Անվտանգության նկատառումներով՝ Չինաստանի առաջարկով անհայտ ժամանակով դադարեցվել են նաև Չինաստան-Վրաստան ուղիղ չվերթները։