Արդարադատության նախարարությունը մարտի 9-ից 20-ը ներառյալ ձեռնարկատերերին հնարավորություն է տալիս օգտվելու հատուկ առաջարկից և գրանցման տվյալներն օրենքին համապատասխանեցնել կես գնով։
Փոփոխությունը կապված է «Ձեռնարկատերերի մասին» օրենքում ներառված փոփոխությունների հետ, որով 2022 թվականից առաջ գրանցված ընկերություններին հանձնարարվել է թարմացնել սեփական քաղվածքը և համապատասխանեցնել օրենքին. այս փոփոխությունը վերաբերում է տասնյակ հազարավոր իրավաբանական անձանց։
«Ձեռնարկատիրական սուբյեկտները հնարավորություն կունենան 200 լարիի փոխարեն վճարել 100 լարի։ Դրա համար անհրաժեշտ է օգտվել Արդարադատության նախարարի հրամանով հաստատված ստանդարտ կանոնադրությունից։ Դիմել երկրի մասշտաբով գործող Արդարադատության տներին կամ հեռավար կարգով անցնել գրանցում my.gov.ge կայքում և գրանցման տվյալները համապատասխանեցնել Վրաստանի «Ձեռնարկատերերի մասին» նոր օրենքին», — հայտարարել է Արդարադատության նախարարի տեղակալ Թամար Զոդելավան։
Բիզնես սուբյեկտների համար գրանցման տվյալները Վրաստանի «Ձեռնարկատերերի մասին» օրենքին համապատասխանեցման ժամկետը լրանում է ընթացիկ տարվա ապրիլի 1-ին։
Եթե ձեռնարկատերը մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը գրանցման տվյալները չհամապատասխանեցնի օրենքին, ձեռնարկատիրական ընկերության գրանցումը կկասեցվի, և Հանրային ռեեստրի ազգային գործակալությունից այլևս քաղվածք չի տրամադրվի։
Ձեռնարկության գրանցման տվյալները Վրաստանի «Ձեռնարկատերերի մասին» օրենքին համապատասխանեցրել է ավելի քան 350 հազար սուբյեկտ։ Օրենքին համապատասխանեցումը տարածվում է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը գրանցված հետևյալ ձեռնարկությունների վրա.
- Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
- Բաժնետիրական ընկերություն
- Սոլիդար պատասխանատվությամբ ընկերություն
- Տնտեսական ընկերություն
- Կոոպերատիվի և օտարերկրյա ձեռնարկության մասնաճյուղ։
Օրենքի պահանջը չի տարածվում անհատ ձեռնարկատերերի և ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց վրա։
Գրանցման համար բիզնես սուբյեկտները կարող են դիմել.
- Երկրի մասշտաբով ցանկացած Արդարադատության տուն
- Հանրային ռեեստրի ազգային գործակալության ցանկացած տարածքային ծառայություն
- Լիազորված անձանց. https://napr.gov.ge/ka/page/authorized-customers/authorized-persons-register
- Գրանցվել հեռավար կարգով My.gov.ge կայքում: