Ընթանում է ցույցերի ժամանակ ձերբակալված 8 անձի դատավարությունը

Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է ցույցերի ժամանակ ձերբակալված 8 անձի դատավարությունը։ Զվիադ Ցեցխլաձեի, Վեփխիա Կասրաձեի և բռնություն հրահրելու համար մեղադրվող ևս վեց անձանց դատավարության ժամանակ կհարցաքննվեն մեղադրող կողմի վկաները։ Մեղադրյալները նույնպես կկարողանան հարցեր տալ վկաներին։

Դատավարությունը տեղի է ունենում ամենամեծ դահլիճում, գործընթացին մասնակցում է 150 մարդ։ Տեղում են նաև տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։

Քաղաքային դատարանի մոտ մոբիլիզացված են թե՛ պարեկային, թե՛ քրեական ոստիկանության աշխատակիցներ։

Դատավարությանը զուգահեռ քաղաքային դատարանի մոտ բողոքի ակցիա է ընթանում։