Թբիլիսիի Հանրապետության հրապարակից սկսվել է «Լույսը չպետք է մարի» լրատվամիջոցների աջակցության երթը։
Երթին միացել է նաև Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին. նրա խոսքով` «լրատվամիջոցների ազատությունը շատ կարևոր է, քանի որ ազատությունը կախված է նրանց այսօրվա գոյությունից»։
Քաղաքացիները լապտերներով Հանրապետության հրապարակից շարժվում են դեպի Ռուսթավելիի պողոտա` միանալու խորհրդարանի առջև կայանալիք ամենօրյա հանրահավաքին, որտեղ նաև լուսանկարների ցուցահանդես է կազմակերպվել։
Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին միացել է «Հանրային հեռարձակողների երթը»։
«Լույսը չպետք է մարի» բողոքի ակցիան առցանց 22 լրատվամիջոցների մեկնարկած արշավ է, որոնք միավորվել են անկախ լրատվամիջոցներին աջակցելու նպատակով։