Ըստ Geostat-ի՝ ՀՆԱ-ն աճել է

Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական գնահատման` 2025 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 6.0%, իսկ 2025 թվականի առաջին տասն ամիսների միջին ցուցանիշը՝ 7.6%:

Geostat-ի հրապարակած տեղեկության մեջ 2025 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճին զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները՝ տեղեկատվություն և կապ, տրանսպորտ և պահեստավորում, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, անշարժ գույքի հետ կապված գործունեություն:

Նվազման միտում է նկատվել շինարարության, հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում: